«Լեգալիստ» փաստաբանական ընկերությունը հերթական հաջողությունն է արձանագրել։
Վերջերս օրինական ուժի մեջ է մտել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի արդարացման դատավճիռը մի գործով, որը վերաբերում էր շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների ենթադրյալ խախտման հետևանքով մարդու մահվանը։ Դատարանը հաստատել է, որ մեղադրյալ անհատ ձեռնարկատերը որևէ առնչություն չի ունեցել իրեն վերագրվող խախտումներին և արդարացրել է նրան։
Պաշտպանության կողմի ներկայացմամբ՝ քրեական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջը մեղադրանք էր առաջադրվել շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտման համար, որի հետևանքով անզգուշությամբ մահացել էր աշխատակիցներից մեկը։
Գործը քննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Արդարացման դատավճիռը կայացրել է դատարանի Մասիվի նստավայրի դատավոր Կարապետյանը, որի որոշումն արդեն մտել է օրինական ուժի մեջ։
Մանրամասները տեսանյութում։