Հպարտ եմ մրցաշրջանում գրանցածս արդյունքով․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում իր գրանցած ցուցանիշները։

«Հպարտ եմ մրցաշրջանում գրանցածս անհատական արդյունքով, բայց դեռ աշխատելու տեղ կա։ Այնուամենայնիվ, ինձ համար առաջնահերթությունը թիմն է։ Խոսքը պետք է գնա ոչ թե հեղինակած անձնական գոլերի ու գոլային փոխանցումների, այլ թիմային արդյունքների մասին»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Ռուսաստանի առաջնության ավարտված խաղարկությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 30 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 13 գոլ և 17 արդյունավետ փոխանցում։

ՌՊԼ-ի վերջնական մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։

Leave a Comment