Ուգանդան հաստատել է Էբոլայի ևս երեք դեպք. երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է հինգի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Երկրում հաստատվել է Էբոլա վիրուսային հիվանդության երեք նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է հինգի», – ասվում է նախարարության սոցիալական ցանցերի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նախարարությունը հայտարարել է, որ նույնականացվել են վարակվածների հետ շփված բոլոր անձինք, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարել էր միջազգային մտահոգության հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայումս կա Էբոլա վարակի ավելի քան 750 չհաստատված դեպք և 177 մահ։