Անշարժ գույքի գրանցման համակարգում նախատեսվում են նոր կարգավորումներ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը :

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրներից:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ներկայացմամբ՝ իրականացվել է գործնական խնդիրների մոնիտորինգ, եւ փորձ է արվել անդրադառնալ գործնականում արձանագրված խնդրահարույց հարցերի լուծմանը: Մասնավորապես՝ բացակայում է կադաստրային քարտեզներում ու պետական գրանցման տվյալներում սխալների բացահայտման եւ ուղղման միասնական ու հստակ ընթացակարգը: Այս խնդիրները հաճախ հանգեցնում են վարչական ու դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների եւ իրավական անորոշության:

Առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված եւ կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, ինչպես նաեւ դրանց իրավաչափ ուղղման հետ կապված հարաբերությունները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ հստակ գործիքակազմերի ապահովումը:

Նանե Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment