Շիո III. Վրաստանի ուղղափառ եկեղեցին ընտրել է կաթողիկոս-պատրիարք

Ընդլայնված եկեղեցական ժողովն այսօր Համայն Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարք է ընտրել Շիո սրբազանին։

«Համայն Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիոն»,- ընտրության արդյունքներն է ներկայացրել Անանիա սրբազանը՝ հավելելով, որ Շիոն ստացել է 39 ձայնից 22-ը։

Վրաստանի նորընտիր կաթողիկոս-պատրիարքը կկրի Շիո III անունը։

Նա հայտնել է, որ իր գահակալությունը տեղի կունենա վաղը՝  մայիսի 12-ին՝ Մցխեթի Սվետիցխովելի տաճարում։

Leave a Comment