Դրական եզրակացություն է տրվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքները, սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաեւ կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Leave a Comment