Տեսնել այն, ինչ երեխան չի ասում. լռության մեջ մնացած պատմությունները․ «Քո ձայնը»

Երեխաները միշտ չէ, որ բարձրաձայնում են իրենց ցավի մասին։ Երբեմն նրանք լռում են՝ վախից, ամոթից կամ չհասկացված լինելու զգացումից։ Սակայն այդ լռությունը հաճախ օգնության չլսված կոչ է։

Հաղորդման ընթացքում կանդրադառնանք երեխաների նկատմամբ բռնության հոգեբանական հետևանքներին, այն ազդակներին, որոնք մեծահասակները հաճախ չեն նկատում, ինչպես նաև կխոսենք վստահության, աջակցության և երեխայի անվտանգ միջավայր ձևավորելու կարևորության մասին։

Հյուր | Կիմա Գևորգյան` «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան

Leave a Comment