1in.am ԱՄՆ-ն չի ցանկանում ժամանակ վատնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի վրա, եթե բանակցություններում առաջընթաց չի տեսնում: Այս մասին Հռոմում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք չենք ցանկանում ժամանակ վատնել, ժամանակ և ուժ ներդնել մի գործընթացում, որն առաջ չի շարժվում։ Սակայն եթե մենք տեսնենք որպես միջնորդ հանդես գալու հնարավորություն, և որ դա երկու կողմերին կմոտեցնի հաշտության համաձայնագրերին, ապա մենք կցանկանայինք դա տեսնել», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։