Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին նրա հայտարարության համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե «իբր Հայաստանի վարչապետը Չինաստանից իր հետ մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, որն ամեն օգտագործում է ելույթ ունենալուց առաջ»։  

Փաշինյանն ասել է, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը հալյուցինացիա առաջացնող մեկ տոննա սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց, ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է Փաշինյանը։  

Սամվել Կարապետյանն այդ հայտարարությունն արել էր մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողներին կոչ անելով լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ելույթներին և հայտարարություններին։  

Leave a Comment