Չինաստանում գործարանում պայթյունի հետեւանքով կա ավելի քան 20 զոհ

Չինաստանի կենտրոնական հատվածում` Լյույան քաղաքում  գտնվող հրավառության արտադրության գործարանում, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, 61-ը՝ վիրավորվել, հայտնում է Սինհուա պետական լրատվական գործակալությունը։

 Պայթյունը տեղի է ունեցել «Huasheng» ձեռնարկության արտադրամասում, երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտ 16:43-ին։

Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար մոբիլիզացվել է ավելի քան 480 փրկարար, ներգրավվել է 3 փրկարար ռոբոտ։

Փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաեւ ողջ գիշեր։

Leave a Comment