Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան

«Ես մի բան հասկացա էլի, դուք ուզում եք ձևավորված իմիջս քանդել, քայքայել, գետնով տալ։ Խստության վերաբերյալ, այո՛ ճիշտ է, խիստ եմ, բայց ոչ թե քննարկումների ժամանակ, եթե որոշումը կայացված է, պետք է խիստ լինես և մինչև վերջ հետևես որոշումները տեղ հասնեն։ Դու պետք է հնարավորություն տաս մարդ արտահայտվեն, եթե հնարավորություն չտաս, եթե մարդիկ զգան, որ արտահայտվելուց, եթե մեկ այլ կարծիք են ասում, կարող է կոպտես, այլևս կարծիք չես լսելու: Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է: Հետո պետք է ուղղակի երկաթյա կարգապահությամբ կատարվի: Կարգուկանոնը իմ տեսակի մեջ է, բայց երբեք չեմ համարել, որ ես ամեն ինչի մասնագետ եմ և ձեր բոլորիդ կարծիքը ինձ համար նշանակություն ունի»,- այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների և երիտասարդների հանդիպմանն ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment