Փաշինյանը հույս ունի այցելել Ադրբեջան 2028-ին




 

Ազատություն․ Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ գագաթնաժողովի բացման ելույթում։


 


Նիկոլ Փաշինյանը նշել է՝ առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում, Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով։


 


«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը»,-ասել է նա։


 


Փաշինյանը կարևորել է նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։


 


 


 


Leave a Comment