Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովին Երևանում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի Մերցին:
Փարիզն իրավունք ունի քվեարկել Գերմանիայի օգտին, հաղորդել է dpa-ն կիրակի՝ մայիսի 3-ին՝ հղում անելով Գերմանիայի կառավարության խոսնակին:
«Սա համաձայնեցված է, և մենք դա գնահատում ենք այնքան, որքան, ակնհայտորեն, ֆրանսիական կողմը», — ասել է նա:
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը՝ առանց Գերմանիայի վարչապետի
Այսպիսով, սա կլինի ԵՔՀ առաջին գագաթնաժողովը՝ առանց Գերմանիայի վարչապետի մասնակցության: Գաղագաթաժողովին մասնակացությունը չեղարկելու պատճառ է նշվել «այլ պարտավորությունները»:
DPA-ն նշել է, որ միակ հանրային միջոցառումը, որին կանցլերը և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդը կմասնակցեն Բեռլինում, CDU նախագահության նիստն է:
«Դաշնային կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ երկու հանդիպման և ակտիվ կապ է պահպանում բազմաթիվ մասնակիցների հետ», — ընդգծվում է հայտարարության մեջ:
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Պրահայում, որին հաջորդել են ևս վեցը: Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը մասնակցել է դրանցից հինգին, մինչդեռ Մերցը մասնակցել է Ալբանիայում և Դանիայում կայացած հանդիպումներին:
Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի կողմից միմյանց ներկայացնելու պրակտիկան արդեն իսկ ձևավորվել է ԵՄ գագաթնաժողովներում։