ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է:

«Բոլորին դեմ եմ» Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից նիստին փորձում էին մտնել Մարվելի կերպարներով՝ Spider man-ը, Iron man-ը, Hulk-ն ու Captain American-ը:


Կուսակցությունից նշում էին, որ այսկերպ «իրենց ուժն են ցուցադրում»։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստը սկսելուց առաջ ասաց, որ լիազոր ներկայացուցիչները «դիմակով չեն կարող ներս մտնել»:

Leave a Comment