«Ատլետիկոն» և «Արսենալը» առաջին խաղում հաղթողին չորոշեցին

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ (1-1)։

Հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածով բացեց հյուրերի հարձակվող Վիկտոր Յոկերեսը։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 56-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը նույնպես իրացրեց 11 մետրանոցը։

Պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին։

Leave a Comment