Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» խնդրանքով դիմել է Իսպանիայի հավաքականի ղեկավարությանը հարձակվող Լամին Յամալին աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու հանդիպումներին չհայտավորելու համար, հաղորդում է Sport.es-ը։
Յամալը վնասվածք է ստացել «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում։
«Բարսելոնայում» կարծում են, որ հունիսի սկզբին Յամալը լիարժեք վերականգնված չի լինի եւ կարող է խորացնել վնասվածքը։