Պերեսը որոշել է, թե ով է լինելու «Ռեալի» գլխավոր մարզիչը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ժոզե Մոուրինյուին համարում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածու։ Այս մասին հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը։

​Աղբյուրի տեղեկություններով՝ նոր մարզչի ընտրության հարցում առանցքային դերը պատկանում է անձամբ Պերեսին, ով ցանկանում է վերակառուցել ակումբային նախագիծը։

Նախագահը Մոուրինյուի վերադարձի գլխավոր կողմնակիցն է, սակայն ղեկավարության որոշ այլ անդամներ դեմ են այս տարբերակին։

Leave a Comment