Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են «Porsche Cayenne» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ըստ տեղեկությունների՝ «Porsche» ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել, և վարորդը կայանել է այն՝ փորձելով հասկանալ, թե ինչումն է խնդիրը, և այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է կայանված «Porsche»-ին, որից հետո «Nissan»-ը հայտնվել է բետոնե եզրաքարի վրա՝ մասամբ նաև հետիոտների համար նախատեսված վայրում։