Ե՞րբ և ինչպե՞ս սկսեց Հայաստանում նշվել Քաղաքացու օրը

2019 թվականի մարտի 21-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն։

2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։

Քաղաքացու օրը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ» ։

Leave a Comment