2-ամյա երեխան ընկել է պատուհանից

Կեմերովոյի մարզի Մեժդուրեչենսկ քաղաքում 2 տարեկան աղջիկ է ընկել բնակելի շենքի երկրորդ հարկի պատուհանից, հաղորդում է «Սիբդեպո»-ն ։

Աղջիկը, ենթադրաբար, բարձրացել է պատուհանի գոգին, կորցրել հավասարակշռությունը և ընկել։ Արդյունքում նա վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Մարզի քննչական կոմիտեի տվյալներով՝ մասնագետները հետաքննություն են սկսել։ Քննիչները ձեռնարկում են մի շարք միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Թարգմանությունը՝  Past.am-ի

Leave a Comment