Ծառուկյանն ասել է, թե ինչ թանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կիսվել է իր ապագա ծրագրերով՝ հայտարարելով, որ չեմպիոնական գոտին նվաճելու դեպքում պատրաստվում է անձնական ինքնաթիռ ձեռք բերել։

«Կարծում եմ՝ մինչև ամռան վերջ կգնեմ այն։ Եթե հունիսին կամ հուլիսին նվաճեմ տիտղոսը, ապա օգոստոսին ինքնաթիռ ձեռք կբերեմ։ Հնարավոր է՝ դա անեմ ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 11-ին։ Երբ 19 կամ 20 տարեկան էի, ցանկանում էի 30-ամյակիս Rolls-Royce Cullinan գնել, բայց այժմ նպատակս ինքնաթիռն է։ Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է, սա հնարավորությունների երկիր է», – ասել է Ծառուկյանը։

Leave a Comment