Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղերձում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:
Ինչպես հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Ալիևը նստաշրջանի մասնակիցներին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա զարգացումները:
«Անցյալ օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատմական առաջընթաց գրանցվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այսօր մենք ականատես ենք լինում այս խաղաղության օգուտներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ են հաստատվել, և Ադրբեջանն այժմ հեշտացնում է Հայաստանի տարանցիկ մուտքը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»,-ասել է նա։