Բերման ենթարկվածներից 7 անձանցից 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկը ազատ է արձակվել. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել էր կուսակցության ներկայացուցիչների և կուսակցության հետ առնչվող այլ անձանց։

Leave a Comment