ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարը կարող է հիմք հանդիսանալ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունների համար. հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ջանքերը՝ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատմանը նպաստելու ուղղությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել է կազմակերպության աջակցությունը բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը և իսրայելա-լիբանանյան սահմանի երկու կողմերում բնակչության տառապանքների նվազեցմանը։
