Իրանի շտապ բժշկական օգնության կազմակերպությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի տարածքում իրականացված հարվածների հետևանքով ավելի քան 3300 զոհ է ճանաչել, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալության ղեկավար Ջաֆար Միադֆարին։
Վերջին հաշվարկի համաձայն՝ զոհվել է 3375 մարդ, այդ թվում՝ ավելի քան 2800 տղամարդ և մոտավորապես 500 կին։
Ավելի վաղ Միադֆարը գործակալությանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածների սկսվելուց ի վեր Իսլամական Հանրապետությունում վնասվել է առնվազն 400 բժշկական հաստատություն։
Արդյունքում, զոհվել է 26 բժշկական աշխատող, ևս 188-ը վիրավորվել են։