
«Մնջախաղի թատրոնին տրված շինությունը քաղաքի կենտրոնում արդեն 7 տարի է՝ կիսաքանդ վիճակում է։ Բազում ծրագրեր կան շենքի վերանորոգումն ավարտելուց հետո, բայց այն շարունակում է մնալ առկախ վիճակում։ 2023 թվականի սեպտեմբերին կառավարության նիստում նախարարը զեկուցեց, որ մինչև տարեվերջ ավարտվելու է թատրոնի շինարարությունը»,- «24Նյուզ»-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
«50 տարուց ավելի մնջախաղի թատրոնն առանց տան, առանց իր բեմի գործում է և բեմադրում է հրաշալի ներկայացումներ, որոնք մրցանակների են արժանանում և մասնակցում են փառատոնների։ Մի քանի օր առաջ ենք վերադարձել Սանկտ Պետերբուրգի փառատոնից, որտեղ մեր թատրոնը մեծ գնահատանքի է արժանացել»,– ասաց նա։