Արթուր Ավետիսյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:

Leave a Comment