Վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու համար 1-ամյա ժամկետը կարող է փոխարինվել երկամյայով

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է վարորդական վկայականի տեսական քննությունը դրական ստանալու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված ժամկետը երկարաձգել։ Iravaban.net -ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը:

 

 

Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։

Նշենք, որ տեսական քննությունների մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ՝ որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչն, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

Leave a Comment