Ապրիլի 11-ին կրակոցներ են եղել Էջմիածին քաղաքում՝ գլխավոր հրապարակում։ Այս մասին շրջանառվող լուրերը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Իրավիճակին արձագանքել են համայնքային ոստիկանները, որոնք ձերբակալել են 1 անձի։ Դեպքի հանգամանքները պարզվում են։