Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին, հարթակը կլինի ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գրասենյակը։

Հանդիպումն ուղղված կլինի զինադադարի հաստատմանը և շարունակվող մարտական գործողությունների ֆոնին ուղիղ երկխոսության մեկնարկին։ Դրա նախաձեռնողը հանդես են եկել լիբանանյան իշխանությունները։ Բանակցությունների նախապատրաստման շրջանակներում տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների ներկայացուցիչների միջև՝ ամերիկյան միջնորդների մասնակցությամբ, նշում է լիբանանյան առաջնորդի գրասենյակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկշաբաթյա զինադադարի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվել են։

Թեհրանը պնդում է, որ հրադադարի ռեժիմը պետք է տարածվի լիբանանյան տարածքի վրա և դա անվանում է բանակցությունների շարունակման անհրաժեշտ պայման։

Leave a Comment