Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն ապրիլի 11-ին։ Այս մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հեռուստաալիքը նշում է, որ հրադադարի մասին հայտարարությունը կարող է ծառայել որպես բարի կամքի դրսևորում՝ ապրիլի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանու ներքո մեկնարկելիք լիբանանա-իսրայելական հակամարտության կարգավորման երկկողմ բանակցություններից առաջ։