Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով:

«Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Leave a Comment