Երեկ ԴՕԿ կուսակցության անունից Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը Ստեփան Դեմիրճյանն անմիջապես հերքել էր։
Թվում էր այսքանով լուծվում է թյուրիմացությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին, այս անգամ հավելելով՝ իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ անթաքույց շանտաժի փորձ է:
ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ:
Ի գիտություն հանրության՝ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել:
ՀԺԿ աշխատակազմ