Պապոյան Գևորը համբուրում է Նիկոլի բրոշը



Հարցին՝ ի՞նչ արժեքների վրա է հիմնված ձեր քաղաքական դիմագիծը, Պապոյան Գևորը պատասխանել է՝ պնդելով, թե ինչպես իր, անպես էլ ՔՊ-ի քաղաքական դիմագիծը հիմնված է անցած պատմութան վրա: Ըստ Գևորի՝ ֆունդամենտալ արժեքը ժողովրդավարությունն է և այն գիտակցումը, որ ինչ որ ունենք, պետք է ատամներով պաշտպանենք՝ աչք չդնելով մեր ունեցածից դուրս որևէ բանի վրա, քանի որ հակառակ պարահգայում կարող ենք կորցնել այդ ունեցածը: «Քաղաքական գործիչը պետք է համարձակություն ունենա ու ասի, որ Հայաստանն այսքանն է ու վերջ»,-համարձակորեն պնդել է Գևորը:

Հետաքրքիր է՝ երբ ՔՊ-ն իշխանություն էր վերցնում 2018-ին, ինչո՞ւ այս մասին գևորները չէին խոսում, ինչո՞ւ չէին ասում, որ անելու են ամեն ինչ՝ Հայաստանը պարփակելու Նիկոլի դոշին դրված բրոշի սահմաններում: Կամ եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր Նիկոլն Արցախը որպես Հայաստան հռչակում ու վերջ: Այս հարցերի պատասխանները, անշուշտ, դեռ տարիներ առաջ Նազարյան Լենան է տվել՝ ասելով, որ հակառակ դեպքում իրենց դավաճան կասեին:

Հարց պետք է առաջանա՝ իսկ ի՞նչն է հիմա Գևորին այսքան համարձակություն ներշնչել: Իրականում ՔՊ-ում վստահ են, որ պատերազմում պարտված հասարակությունը չի կարող այլևս երազել կամ ազգային նպատակներ իր առաջ դնել, կարծում են՝ մարդիկ վախեցած են, ուստի կարելի է և «ստռախ գանյատ անել»: Մյուս կողմից՝ ՔՊ-ում վստահ են, որ իրենց հովանավորները բավարար ուժ ու կամք կդրսևորեն՝ ամռանը տեղի ունենալիք ընտրություններում վերարտադրելու Նիկոլի իշխանությունը՝ անկախ նրանից, թե որքան է Նիկոլին ատում հասարակությունը: Հետևաբար՝ հանրային կարծիքից է՛լ վախ չունեն,է՛լ չեն մտածում՝ ինչ կլինի, եթե պարզ տեքստով խոստովանեն, որ թուրքական օրակարգն են սպասարկում:

Բայց ամենավատն այն է, որ եթե սրանք վերարտադրվեն, ապա այդ 29000-ից էլ ենք ձեռք քաշելու այնպես,ինչպես կորցրեցինք 12000-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment