Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։
«Անկախ նրանից, թե ինչպիսին է միջազգային իրավիճակը, Թայվանի նեղուցի երկու կողմերում հայրենակիցների մերձեցման և միավորման մեծ ալիքը չի փոխվի։ Սա պատմականորեն անխուսափելի է», – ասել է Չինաստանի առաջնորդը։
Սի Ծինփինը նշել է, որ «Թայվանի անկախությունը» Թայվանի նեղուցում լարվածության հիմնական պատճառն է։
«Մենք բացարձակապես չենք հանդուրժի սա և թույլ չենք տա, որ սա տեղի ունենա», – հավելել է նա։