Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Կիևը գարնանը և ամռանը լարված ժամանակաշրջանի առջև է կանգնելու՝ թե՛ առաջնագծում, թե՛ հակամարտության կարգավորման բանակցություններում։
«Կարծում եմ՝ մեզ համար շատ դժվար կլինի մինչև սեպտեմբեր։ Գարուն-ամառ այս ժամանակահատվածը դժվար կլինի թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով», – լրագրողներին ասել է Զելենսկին։
Կիևը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ եռակողմ խաղաղության բանակցություններից օգոստոսին։