«Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բանակի զորքերի կենտրոնացման և զրահատեխնիկայի վրա սահմանային Մաշրուա Թայբե բնակավայրում:
Այս մասին հաղորդել է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները հարձակվել են Մաշրուա Թայբե թաղամասի մի տան ներսում տեղակայված իսրայելական ստորաբաժանման վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարք՝ ուղիղ հարվածելով թիրախին», – ասվում է շարժման հայտարարության մեջ։
Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նույն բնակավայրում հարձակման են ենթարկվել իսրայելական զրահապատ մեքենաներ: Շիական դիմադրությունը նույնպես հայտնել է հինգշաբթի օրը իսրայելական Մանարա բնակավայրի վրա հրթիռային հարձակման մասին: