«Ես պատրաստ եմ». Զելենսկին առաջարկով դիմել է Պուտինին

Վլադիմիր Զելենսկին կրկին առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպել Մոսկվայից դուրս որևէ այլ վայրում։

«Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ։ Իհարկե, ոչ Մոսկվայում կամ Կիևում։ Բայց եթե նա պատրաստ է հանդիպել ինձ հետ, կան բազմաթիվ վայրեր։ Մենք կարող ենք նման վայր գտնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում՝ ամենուրեք»,- ասել է նա RAI-ին տված հարցազրույցում։

Զելենսկին կրկին հայտարարել է, որ հրաժարվում է դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասից։

Leave a Comment