Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. «Փաշինյանականից» թարգմանաբար դա նշանակում է, որ մինչև ընտրությունները Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպում, մեծ հավանականությամբ, չի լինի։ Դա էլ հասկանալի է․ ըստ ամենայնի, փակ դռների հետևում հանդիպումը անցել է ավելի բարդ, քան դրա հրապարակային մասը։ Խոսքը վերաբերում է թե՛ արձանագրային նկարահանումից հետո ունեցած շփմանը, թե՛ հանդիպման մեկնարկից առաջ եղած երկարատև սպասմանը։
Թող այս մասին մտածի պետական ապարատը, որին մոսկովյան բանակցություններից հետո կերակրում են «չար Սերգեյ Կիրիենկոն ամեն ինչ փչացրեց» հեքիաթներով։ Ի՞նչ, մայիսի 9-ի հանդիպումն էլ Կիրիենկո՞ն է խափանել, թե՞ խնդիրը նրանում է, որ ինչ-որ մեկը ընկնում է «վստահության կորստի» ձևակերպման տակ։
Եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքը լինի բավականին հստակ, ապա ապրիլի 1-ին կայացած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի համար կարող է դառնալ վերջինը»։