Կարապետյան Մարիշի շուրջ առաջացած լրտեսական սկանդալը հիշո՞ւմ եք: Պարզվել էր՝ դարձել էր Ադրբեջանի աշխատողն ու Հայ դատի դեմ գործողություններ էր իրականացրել: Հետաքրքիր է՝ Հայ դատի գրասենյակներն է՞լ են Նիկոլի սև ցուցակում: Կասկած չկա, քանի որ թուրքերի հիմնական թիրախը հենց Ցեղասպանության հարցը բարձրաձայնողներն են ու հայոց իրավուքնների համար պայքարողները:
Նիկոլը թուրքերին հասկացնում է, որ կվերածվի Սփյուռքի իրական թշնամու, եթե իրեն տիրություն անեն ու վերարտադրեն:
Մյուս կողմից՝ թերևս փորձել է ստեղծել տպավորութուն, թե իբր իրենք այնքան լավն են, որ վայելում են ողջ ազգի աջակցությունը, որ ոչ միայն ՔՊ-ի լափամանից սնվողներն ու այդ սնվողների հետ փոխկապակցված մարդիկ են համաձայն սպասարկել թուրքերի շահերը, այլև նույնիսկ սփյուռքահայերը. իբր նրանք էլ են «իրական» Հայաստանի կողմնակից և հոգնել են անվերջ ու «անիմաստ» պայքարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: