Սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվեն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացառելով, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել Ազգային ժողովում՝ ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն կազմելու պարագայում։
Ըստ Փաշինյանի՝ գործող Սահմանադրության համաձայն՝ որոշ հոդվածներ կարող են փոփոխվել խորհրդարանում անցկացվող քվեարկությամբ։
«Մեր թիմը նաև քննարկում է, թե արդյոք խորհրդարանին պետք է տրվի Սահմանադրության որոշակի հոդվածներ փոփոխելու լիազորություն», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն միայն ժողովրդի կողմից։