Սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվեն. Փաշինյան

Սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվեն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացառելով, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել Ազգային ժողովում՝ ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն կազմելու պարագայում։

Ըստ Փաշինյանի՝ գործող Սահմանադրության համաձայն՝ որոշ հոդվածներ կարող են փոփոխվել խորհրդարանում անցկացվող քվեարկությամբ։

«Մեր թիմը նաև քննարկում է, թե արդյոք խորհրդարանին պետք է տրվի Սահմանադրության որոշակի հոդվածներ փոփոխելու լիազորություն», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն միայն ժողովրդի կողմից։

Leave a Comment