Թրամփը հայտնել է, թե ինչ կլինի, եթե Իրանը չպահպանի հրադադարի համաձայնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին պահպանել հրադադարի համաձայնության պայմանները, հակառակ դեպքում կսկսվի «լայնածավալ կրակահերթ»։

«Եթե ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կլինի ավելի մեծ, ավելի ուժեղ հրաձգություն, քան որևէ մեկը երբևէ տեսել է», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա հավելել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և որ Հորմուզի նեղուցը «կլինի բաց և անվտանգ»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ բոլոր ամերիկյան նավերը, ինքնաթիռները և զինվորական անձնակազմը կմնան Իրանի տարածքում և շրջակայքում մինչև Թեհրանի հետ «իրական համաձայնության» հասնելը։

Leave a Comment