Մերձավոր Արևելքում հրադադարի ֆոնին Իրանի բանակի հրամանատար Ամիր Խաթամին խոստացել է ջախջախիչ պատասխան տալ Իրանի դեմ ցանկացած հարձակմանը։
«Մեր սահմանների և տարածքի վրա ցանկացած հարձակում կարժանանա ջախջախիչ պատասխանի», – նրա խոսքերն է հաղորդել IRNA գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու իր համաձայնության մասին և վստահեցրել, որ հրադադարը փոխադարձ կլինի։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում։