
Իրանը հասել է պատմական հաղթանակի։ Այս մասին ասել է ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆին, մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա զինադադարի մասին հայտարարությունը։
«Ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանին հանձնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Սա պատմական հաղթանակ է Իրանի համար։ Թրամփի անիրազեկության մակարդակը միաժամանակ թե ապշեցնում է, թե տագնապ առաջացնում։ Ի՞նչ է կատարվում»,- հայտարարել է Մերֆին։