Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդային տարածքի և բոլոր օդանավակայանների վերաբացման մասին՝ այսօրվանից սկսած, հայտնել է INA-ն։
«Որոշում է կայացվել այսօրվանից սկսած՝ Իրաքի օդային տարածքը վերաբացել օդային երթևեկության համար, երբ իրավիճակը կայունանա և պայմանները վերադառնան նորմալ վիճակի»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Իրաքի օդանավակայաններում տարանցումը, թռիչքը և վայրէջքը կիրականացվեն սահմանված կանոններին համապատասխան։
Իրաքի օդային տարածքը փակ էր փետրվարի 28-ից՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության պատճառով։ Արգելքը վերաբերում էր բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթներին և մի քանի անգամ երկարաձգվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է Միացյալ Նահագների և Իրանի միջև առաջարկվող երկշաբաթյա հրադադարին՝ պայմանով, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով շարունակվի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Իրանի դեմ հարձակումները նույնպես դադարեցվեն։
