Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հունվարի 8-ից հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։