ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի ուշ երեկոյան և երեքշաբթի վաղ առավոտյան «տասնյակ» հարվածներ են հասցնել Իրանի Խարգ կղզում գտնվող ռազմական թիրախներին։ Այս մասին Fox News-ին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է առանց ցամաքային զորքերի ներգրավման։
Ի պատասխան այս հարվածների և ենթակառուցվածքների կորստի սպառնալիքի՝ Իրանի իշխանությունները կոչ են արել երիտասարդներին ու մտավորականներին «կենդանի շղթաներ» կազմել երկրի էլեկտրակայանների շուրջ՝ փորձելով դրանք պաշտպանել հնարավոր նոր հարձակումներից։
