Իրանը պնդում է, որ Թրամփը հրադադար է խնդրել


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկ է ներկայացրել հակամարտությունը լուծելու հինգ երկրների և ութ հետախուզական գործակալությունների միջնորդությամբ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի աղբյուրին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ առաջարկը ներառում է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի փոխարինումը փոխնախագահ Ջ.Դ. Վենսով։ Նրան փոխարինելու որոշումը բխում է նրանից, որ Վիտկոֆը համարվում է չափազանց մոտ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մերձավոր շրջապատին։

Աղբյուրը նշել է, որ Թրամփը պատրաստ չէ ընդունել ռազմավարական ձախողումը, և որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները օգնության են դիմել Իրանի հետ վստահելի կապեր ունեցող բոլոր երկրներին։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն վախենում է վառելիքի գների կտրուկ աճից, որը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթ, և պատրաստ չէ հանդուրժել նման ռիսկը։


Leave a Comment