Հրաձգություն Ստամբուլում՝ Իսրայելի հյուպատոսարանի մոտ – armeniatoday.am

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, հարձակվողներից մեկը սպանվել է, ևս երկուսը՝ վնասվածքներով ձերբակալվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի խոսքով՝ հարձակվողները երեքն էին, նրանք դեպքի վայր են ժամանել ավտոմեքենայով և ինքնաձիգներով ու ատրճանակներով։ Նա նաև չի բացառել սադրանքի վարկածը՝ հաշվի առնելով տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները։

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ հրաձգության պահին հյուպատոսարանի շենքում դիվանագիտական անձնակազմ չկար։ Նահանգապետը նշել է, որ հյուպատոսարանը չի գործել ավելի քան երկուսուկես տարի։

Leave a Comment